Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դիտորդների ու ԶԼՄ-ների թվի սահմանափակումը հանվել է ԸՕ-ից

Դիտորդների ու ԶԼՄ-ների թվի սահմանափակումը հանվել է ԸՕ-ից
16.07.2018 | 17:35

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն այսօր որոշում է ընդունել վերացնել տեղամասային հանձնաժողովներում դիտորդների և լրագրողների թվի սահմանափակումը:

Հիշեցնենք, որ ըստ գործող օրենքի՝ տեղամասային հանձնաժողովներին իրավունք էր տրված սահմանափակել դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը: Դա, ըստ Դանիել Իոաննիսյանի, հակասահմանադրական է:

«Դիտորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընտրատեղամասից հեռացնելու ինստիտուտը դեռևս պահպանվում է: Բայց լինելու են փոփոխություններ: Ըստ այժմ գործող կարգի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում էր, որ դիտորդի հեռացման համար կազմվում է գրավոր իրավական ակտ: Այժմ այդ և մնացյալ բոլոր հարցերն ամրագրվելու են օրենսգրքով, որպեսզի նաև բողոքարկելու հնարավորություն լինի: Բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ հարցերը հանձնաժողովը դեռ չի հասցրել քննարկել, բայց այս մասով էլ բավական փոփոխություններ են նախատեսված»,- ներկայացրեց Իոաննիսյանը:

Նշենք, որ հանձնաժողովը որոշել է նաև կրճատել հավատարմագրման ժամկետները, և գործող 15 օրվա փոխարեն, ամենայն հավանականությամբ , կսահմանվի 10-12 օր:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ